Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը:
Լիլիթ Մակունցը խնդրել է ի գիտություն ընդունել Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը:
«Խնդրում եմ ի գիտություն ընդունել պարոն Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը: Այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում»,- ասել է Մակունցը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։