Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
«Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի մասնակցությամբ քննարկել ենք ընթացիկ ֆինանսական հարցերը։
Չնայած ոլորտում համավարակի ստեղծած որոշակի բարդություններին՝ իրավիճակից բխող քայլերով շարժվում ենք առաջ»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետը։