Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի փոխել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով պաշտպանիչ դիմակի օգտագործման վերաբերյալ դիրքորոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ դնել այն վայրերում, որտեղ անհնար է պահպանել ֆիզիկական հեռավորությունը:
«Դիմակ դնելու վերաբերյալ մեր քաղաքականությունն անփոփոխ է»,- հայտնել են ԱՀԿ-ից:
Ինչ վերաբերում է երեխաների՝ դիմակի օգտագործմանը, ապա կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսի տարածման գործում երեխաների դերակատարումն ամբողջովին ուսումնասիրված չէ: