Կառավարության որոշմամբ՝ «ԲԱԱՄ Վենտչր կապիտալ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:
2019 թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է բարձրորակ բժշկական դիմակների արտադրությամբ։ Մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքն իրացվելու է հանրապետության տարածքում և ՀՀ
տարածքից դուրս։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար:
Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7.2 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2.4 մլրդ դրամի
արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: