ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գտնվող՝ 2020-ին ձեռք բերված 10 «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա կնվիրաբերվի Արցախին: Որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նվիիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցած 9 սարքավորումով, իսկ մնացած 7-ը գծային ավտոմեքենաներ են, որոնք ևս հագեցված են բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Նա նաև նշեց, որ նվիրաբերվող շտապօգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին: