Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի անվտանգության բարելավման դրամաշնորհային ծրագիր շրջանակում Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 800 մլն դրամ:
Որոշման նպատակն է ապահովել կապալառու կազմակերպություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև նախատեսվող երկու նոր մրցութային գործընթացերի արդյունքում ընտրված կապալառու կազմակերպությունների կանխավճարները տրամադրելու պատվիրատուի պարտավորության կատարումը: