Օրեր առաջ Մոսկվան Գերմանիայի իշխանությունից խնդրել էր տրամադրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումն ապացուցող փաստեր: Բեռլինը հրաժարվել է Ռուսաստանին տալ Նավալնիի բժշկական հետազոտության արդյունքները: Այդ նյութերը փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Մոսկվան Նավալնիին թունավորելու անհերքելի ապացույցների մասին Բեռլինի հայտարարությունները սադրանք և քաղաքական խաղ է համարում: