«Լոռի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են՝ «Լոռի» է վերադարձել Դեու Դոսան։
22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վանի» կազմում՝ դառնալով Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։
Դեու Դոսան 2019/20 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել «Լոռիի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում՝ մասնակցելով 30 հանդիպման։