«Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են՝ ակումբը պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:
«25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։
Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ լինելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հանդիպումների հայտացուցակում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: