AstraZeneca ընկերության ղեկավարը հայտարարել է, որ մինչև տարեվերջ հայտնի կլինի՝ կլինիկական փորձարկման երրորդ փուլում գտնվող կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց կպաշտպանի՞ COVID-19-ից, եթե բրիտանական դեղագործական ընկերությանը թույլ տրվի վերսկսել փորձարկումը, որը դադարեցվել էր այս շաբաթ: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն:
Փորձարկումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ պատվաստված կամավորների մոտ անբացատրելի հիվանդություն էր առաջացել:
Ընկերության ղեկավարը նշել է, որ պատվաստանյութերի փորձարկման դադարեցումն ընդունված փորձառություն է, միակ տարբերությունն այն է, որ աշխարհը հետևում է այդ գործողություններին:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը AstraZeneca ընկերության պատվաստանյութը որակել էր որպես աշխարհում ամենախոստումնալից դեղամիջոցներից մեկը: