Համացանցում սենսացիոն տեսանյութ է հայտնվել, որում երևում է, որ հայերը անարգել այցելել են Բաքու: Ավելին՝ նրանք ազատորեն այնտեղ նկարահանումներ են կատարել:
Տեսանյութի հեղինակները նշում են, որ Բաքուն հին հայկական Ատրպատականի մասն է: Վերջում նրանք «ողջույններ» են հղում Ադրբեջանի ոստիկանությանը և հատուկ ծառայություններին: «Մինչ նոր հանդիպում»,- խոստանում են տեսանյութի հեղինակները Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Թե ինչպես են հայերը, հաղթահարելով բոլոր հնարավոր և անհնարին արգելքները, հայտնվել Բաքվում՝ մնում է առեղծված:
Տեսանյութը տարածվել է Յութուբի Rasim Huseynov օգտատիրոջ ալիքում: