ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի էջում ցավակցել է չեխ լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավում եմ չեխ լրագրող, իրավաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա հսկայական ժառանգություն է թողել ԼՂ հակամարտության ճշմարիտ, անկողմնակալ և արդար լուսաբանման հարցում»,- գրել է Մնացականյանը:
Նշենք, սեպտեմբերի 4-ին Պրահայում մահացել է լրագրող Դանա Մազալովան։