Լոս Անջելեսի SoFi մարզադաշտը, որտեղ նախատեսվում է անցկացնել 2028 թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ֆուտբոլի և նետաձգության մրցումները, վերանորոգումից հետո ընդունել է մարզիկներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից:
«Լոս Անջելես ռամս» ամերիկյան ֆուտբոլի թիմն առաջինն է մտել 100000-տեղանոց ասպարեզի խաղադաշտ և մարզվել։
Մարզահամալիրի հսկա Oculus լուսատախտակը, որի արժեքը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար, մեծ հնարավորություն ունի մտնելու Գինեսի ռեկորդների գիրք: Մուլտիմեդիոն էկրանը անչափ տպավորել է թիմի ներկայացուցիչներին:
SoFi մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին ՝ «Լոս Անջելես ռամս» և «Դալլաս կովբոյ» թիմերի խաղի շրջանակում:
Ամենայն հավանականությամբ, համավարակի պատճառով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի: