Վրաստանի խորհրդարանականները հայտարարել են, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ Վրաստանի նոր վարչապետը, քանի որ վրաց ժողովուրդը չի հավատում նրա այն հայտարարությանը, որ զղջում է նախագահության տարիներին գործած սխալների համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Նրա զավեշտալի հայտարարությունները ոչ մի ձևով չեն կարող ազդել նախընտրական միջավայրի վրա: Նա չի կարող վարչապետ դառնալ ոչ երկու, ոչ չորս և ոչ էլ վեց տարով, քանի որ վրաց ժողովուրդը դա թույլ չի տա»,- հայտնել են օրենսդիրները:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր խաղաղ ճանապարհով Վրաստանի քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին: