Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ, պետք է ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնի: Այս մասին հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հայտնում է «Ալիք մեդիան»:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հանուն Վրաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների առողջության:
Հիշեցնենք՝ նախօրեին որոշում է կայացվել, որ օտարերկրացիների համար կարանտինը Վրաստանում 8-օրյա կդառնա։
Տվյալ որոշումը չի վերաբերում Վրաստանի քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: