Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ տեղեկացնում են երրորդ նախագահի գրասենյակից:
«Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:
Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեստավորման պատասխանը եղել է բացասական»,- տեղեկացնում են նրա գրասենյակից:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը չէր մասնակցել սեպտեմբերի 3-ին իր և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությանը: