Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի Բաց առաջնության կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը, շարունակում է պայքարը։
1/8-րդ եզրափակչում Ուիլյամսը մրցել է Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի հետ։ Հանդիպումը տևել է 2 ժամ, 29 րոպե: Ամերիկուհին 3 սեթում 6:3, 6:7, 6:3 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում Սերենան ուժերը կչափի Ալիզե Կորնե-Ցվետանա Պիրոնկովա զույգի հաղթողի հետ։