Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ՝ գրում է Ermenihaber-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Հունաստանի և Թուրքիայի միջև։ Այս մասին Լավրովը հայտնել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպմանը։
«Մեզ նաև մտահոգում է Միջերկրական ծովում իրավիճակը, և ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք պատրաստ ենք աջակցելու երկխոսությանը՝ հիմնվելով փոխադարձ շահերի և միջազգային իրավունքի վրա»,- ասել է Լավրովը։