Սեպտեմբերի 8-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ընդունել է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են շփումներն ու համագործակցությունը, ինչպես նաև քննարկել փոխադարձ հետաքրքրություն և կարևորություն ունեցող հարցեր: ՊԳԿ կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կարևորել է օրենսդրական փոփոխություններին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցերը։
Համաձայնություն է ձեռք բերվել պարբերաբար իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում՝ փորձագետների և այլ մասնագետների ներգրավվածությամբ, ինչի կապակցությամբ տեղի կունենան փոխադարձ հանդիպումներ և քննարկումներ: Հանդիպման ավարտին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը ՀՀ ՊԳԿԿ-ի ղեկավարությանը պաշտոնական այցով հրավիրել է Արցախի Հանրապետություն։