ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին (ժամը՝ 17։50-ին) «S7 Airlines» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։
«Տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանում ընկերության ներկայացուցչությունից կամ պաշտոնական կայքից (
www.s7.ru): Տոմսի արժեքը 19 762 ռուբլի է։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- գրված է հայտարարությունում։