ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Ռուսաստանին կոչ է արել սեփական հետաքննություն անցկացնել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործով կամ միանալ Գերմանիայում անցկացվող անկախ հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանի նախկին ու ներկա քաղաքացիների՝ երկրի ներսում կամ դրսում թունավորման դեպքերի կամ նպատակաուղղված սպանությունների մյուս տեսակների թիվը խիստ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: