Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման մասին։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ
այստեղ։
Մրցույթի դիմումների ընդունման տասնօրյա ժամկետի ավարտից հետո մրցութային ժամանակավոր հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների հնարավոր մեծ թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման ընդունման ժամկետը կարող է երկարացվել մինչև քսան աշխատանքային օրով: