Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Էստոնիայի ընտրանուն և հաղթեց 2։0 հաշվով։
44-րդ րոպեին Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը և հենց հաջորդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր գոլի հեղինակ դառնալ, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը, որն ի վերջո հայտնվեց Անգուլո Վբեյմարի մոտ: Վերջինս մոտ 25 մետր հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։
2:0 և մեր ընտրանին վաստակեց առաջին 3 միավորը: