Իսպանիան Արևմտյան Եվրոպայում առաջին երկիրն է, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնն այն բանից հետո, երբ այս երկրում թուլացվել էին որոշ սահմանափակումներ ու վերաբացվել դպրոցները՝ գրում է Deutsche Welle պարբերականը:
Եվրոպական այս երկրում վարակվածների թիվը հասել է 525 հազարի, իսկ մահացության ցուցանիշը՝ 29516-ի:
Իսպանիայում օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշի պատճառը վարակի երկրորդ ալիքի հետ կրթօջախների վերաբացման համընկնումն է եղել: