Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստին այսօր մասնակցում է ավագանու 52 անդամ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց:
Օրակարգի երկրորդ հարցով հաստատվեց Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Էդուարդ Ավետիսյանին ընդգրկել կազմում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Մարկոս Հարությունյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Անի Խաչատրյանին:
Օրակարգի երրորդ հարցով քննարկվում է Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը:
Հիշեցնենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին, քաղաքապետի ներկայացմամբ, նշանակում է ավագանին: