Թուրքիայում սեպտեմբերի 7-ին նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում` հայտնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ 1 օրում անցկացված 103․925 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1703 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1047 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 252.152 մարդ, իսկ 1118 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 281․509 և մահվան 6730 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 727.860-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։