Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով, միաժամանակ, կտեղակայվեն նաև հետիոտնային լուսացույցները, որոնք նախկինում բացակայում էին:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից: