Դպրոցների անձնակազմը՝ շուրջ 30 հազար հոգի, նախքան դասերի մեկնարկը կորոնավիրուսի թեստ կհանձնի:
Հիշեցնենք, որ դասերը մեկնարկում են սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիներինը՝ սեպտեմբերի 14-ից:
Առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորումը կազմակերպեն: Ուսուցիչները կթեստավորվեն մոտակա պոլիկլինիկաներում՝ ըստ նախապես կազմված ժամանակացույցի:
Ինչ վերաբերում է աշակերտներին, նախարարը մի քանի օր առաջ Ֆեսյբուքով խորհուրդ էր տվել հնարավորության դեպքում ինքնամեկուսանալ՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար: