Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Գերմանիային Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառով Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2»-ը չեղարկելու գործում: Սակայն, միաժամանակ նշել է, որ Բեռլինը չափազանց թույլ է էներգետիկ անվտանգության հարցում նման որոշում կայացնելու համար՝ գրում է Anadolu գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ Բեռլինին խորհուրդ էր տվել Ռուսաստանի հետ չսկսել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը, քանի որ Գերմանիան կախման մեջ է ընկնում ռուսական էներգակիրներից:
«Չեմ կարծում, որ Գերմանիան լավ վիճակում է այսօր: Բեռլինն էներգիայի հարցում այժմ շատ թույլ է: Այս երկիրը փակում է իր բոլոր օբյեկտները՝ ատոմակայանն ու մյուս կառույցները՝ իրեն գցելով վատ, շատ վատ դրության մեջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: