Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի կապակցությամբ Գերմանիայի դեսպանին հրավիրել են Ռուսաստանի արտգործնախարարություն զրույցի նպատակով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը կանցկացվի չորեքշաբթի:
Այն, որ Ալեքսանդր Նավալնիի գործով Գերմանիայի դեսպանին սպասում են Ռուսաստանի արտգործնախարարությունում, հայտարարել էր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան Բեռլինից ակնկալում է ստանալ գոյություն ունեցող բոլոր տվյալները: