Բելառուսի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում նախագահի նոր ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ՝ առաջ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք հասկանում ենք, որ նոր Սահմանադրություն պետք է գրվի, սակայն նոր ընտրություններից հետո միայն, ոչ՝ հիմա»,- ասել է Սվետլանա Տիխանովսկայան:
Այսպես է երկրի գլխավոր ընդդիմադիրն արձագանքել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որ չի բացառում Բելառուսում սահմանադրական բարեփոխումներից հետո արտահերթ ընտրությունները: