Արցախում մանկավարժները Գիտելիքի և դպրության օրվա առթիվ պարգևատրում կստանան. տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու Կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժներին պարգևատրել 20-հազարական ՀՀ դրամով:
Այսօր այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն՝ նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրկվեն նաև մեր հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:
Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի՝ հայտերը պետք է ԱՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը»,- հայտնել է Արցախի նախագահը: