ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, նախախարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի (COVID-19) ժամանակահատվածում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցության շրջանակում, մասնավորապես, անդրադարձ է եղել իմունականխարգելման աշխատանքների համակարգմանն ու ղեկավարմանը վերաբերող մանրամասներին՝ կարևորելով հանրության իրազեկվածության բարձրացումը՝ հանուն մարդկության առողջության ու բարեկեցության։
Ընդգծվել է նաև պատվաստումներին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին հետևելու կարևորությունը, որը, ըստ փոխնախարարի, կկանխի հիվանդանալու ռիսկը՝ առաջացնելով կայուն պաշտպանություն: