Մոտ 10-ամսյա դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում կանցկացնի: Պատմության ընթացքում առաջին անգամ հայ երկրպագուն մարզադաշտից չի կարողանա աջակցել իր սրտի հավաքականին: Պատճառն աշխարհին պատուհասած Covid-19-ն է: Խոակին Կապառոսը երկրորդ անգամ խաղադաշտ դաշտ դուրս կբերի Հայաստանի հավաքականին: Հյս. Մակեդոնիայի դեմ խաղղում նրա գլխավորությամբ մեր հավաքականի մեկնարկը հաղթական չէր: Որոշ դիրքերում փորձարկումներ եղան, որոնք նաև չարդարացրին իրենց: Թիմում կար նաև խաղակցվածության խնդիր, այդ մասին առաջիկա խաղի նախախաղային ասուլիստի ընթացքում փաստեց ռուսական Խիմկիի կիսապաշտպան Արշակ Կորյանը: Էստոնիայի դեմ խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ Կապառոսին կրկին անգամ հարցրին Մխիթարյանի բացակայության մասին, որին ի պատասխան իսպանացի մասնագետը հերքեց Հֆֆ-ի հետ կոնֆլիկտի մասին շրջանառվող խոսակցությունների հնարավոր ճշմարտացիությունը: Վահան Բիչախչյանը շատ շուտով կսկսի մեծ դեր ունենալ Հայաստանի հավաքականում, վստահեցնում է հանրահայտ մասնագետը: Դանիական Հոբրոյի կիսապաշտպան Էդգար Բաբայանը մրսածության պատճառով չի լինի հայտացուցակում: Ի դեպ, խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել` հայ երկրպագուներին կոչ անելով Հանրապետական ստադիոնի մարզադաշտի տարածքում զերծ մնալ կուտակումներից ու ավելորդ լարվածությունից: Հայաստան-Էստոնիա հանդիպումը կկայանա այսօր ու կմեկնարկի ժամը 20-ին:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան