«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակային հավաստագրեր հանձնեց մի խումբ լուսավորների՝ արտերկրում ուսում ստանալու համար: Կրթվեք ու վերադարձեք հայրենիքը շենացնելու, սիրելինե՛ր: Ձերն է ապագան,- հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Միաժամանակ նա հրապարակել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի և կրթաթոշակառու Լաուրա Պողոսյանի լուսանկարը: Լաուրան Լոնդոնի արքայական քոլեջում ուսանելուց հետո կստանա կենսաքիմիկոսի մագիստրոսական աստիճան՝ տեղեկացրել է Թևոսյանը: