ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ․
«Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»։
Հիշեցնենք, որ Դանա Մազալովան մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում: