Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար»,- գրել է վարչապետը։