Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։11-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ֆորդ» մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած։
Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 10 տուժած տեղափոխվել են Սևանի ԲԿ, երկու տուժած՝ Դիլիջանի ԲԿ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11-ը տեղափոխվել են Սևանի ԲԿ, իսկ մեկը՝ Դիլիջանի ԲԿ։