Գործարկվել է միանգամայն նոր և անվճար բժշկական հարթակ, որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա։
Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝
-
նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին.
-
կարդալ բժշկի կենսագրությունը.
-
տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները.
-
տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին.
-
առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար:
Android: https://play.google.com/store/apps/details?id=am.dryan.partner
IOS : https://apps.apple.com/am/app/doc-yan/id1505361288
Բժշկի համար հավելվածի հնարավորություններն են՝
-
գրանցվել հարթակում և լինել տեսանելի մեծ հանրության համար.
-
տեսնել սեփական գործունեության օբյեկտիվ գնահատականը.
-
օգտվել հավելվածի մի շարք ծառայություններից՝ գովազդից մինչև վիճակագրություն.
-
քայլել ժամանակին համընթաց:
Android : https://lnkd.in/eqxA-Rn
IOS : https://lnkd.in/dNqMaDk
Սոց. ցանցեր՝ Facebook
Instagram
Հավելվածի հեռանկարներն են՝
իրազեկել քաղաքացիներին իրենց սկրինինգների, պատվաստումների մասին.
ունենալ Հայաստանի բժիշկների հստակ և մշտապես թարմացվող շտեմարան.
ամբողջությամբ թվայնացնել բժշկի մոտ գրանցումը.
ապահովել հերթագրումը` վերացնելով հերթերը.
ունենալ վիճակագրություն ամենապահանջված մասնագետների մասին: