«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտնում է Sputnik Georgia-ն:
Оրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որում հայտարարել էր հայրենիք վերադառնալու մտադրության մասին և ներողություն խնդրել վրաց ժողովրդից: Սաակաշվիլին խոստովանել էր, որ իր ղեկավարման ժամանակ թույլ են տրվել բազմաթիվ սխալներ, բայց այժմ ինքը բավական փորձ է ձեռք բերել «իր երկրին արժանապատվորեն ծառայելու համար»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, լրագրողներին մեկնաբանելով Սաակաշվիլիի մտադրությունը, ասել է. «Թող գա»: