Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել արհեստական կոմայից, և նրան աստիճանաբար անջատում են թոքերի օդափոխիչից: «Նավալնու վիճակը բարելավվել է, նա արձագանքում է իրեն ուղղված խոսքին, բայց դեռ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները»,- ասվում է գերմանական Charite կլինիկայի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնուն թունավորել են «նովիչոկով»՝ նույն նյութով, որը 2018 թ. Մեծ Բրիտանիայում օգտագործվել էր ռուս կրկնակի գործակալի և նրա դստեր դեմ:
Մոսկվան էլ հայտարարել է, որ Նավալնու թունավորման ապացույցներ չկան: