Արևելյան Միջերկրականում՝ Հունաստանի ափերի մոտ, Թուրքիան շարունակում է ապօրինի հորատման աշխատանքներ իրականացնել էներգակիրների որոնման նպատակով, ինչի պատճառով չի թուլանում Անկարայի և Աթենքի միջև լարվածությունը՝ հայտնում է Ermenihaber-ը:
Եվրամիությունն այս հարցում աջակցություն է հայտնել Հունաստանին, Ֆրանսիայի նախաձեռնությամբ էլ հարցը կքննարկվի միության հերթական նիստում:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին կայանալիք Եվրոպայի խորհրդի նիստում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը:
Լը Դրիանը տեղեկացրել է, որ ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: