Նվազագույնը 52 մարդ է տուժել Ճապոնիայի հարավ-արևմուտքում` «Հայշեն» թայֆունի հետևանքով: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, վկայակոչելով Kyodo-ին, Կյուսյու կղզու գրեթե 350 000 տներ առանց էլեկտրականության են մնացել: Կան անհետ կորածներ:
Վտանգը պահպանվում է, սպասվում են մեծ քանակությամբ տեղումներ: Իշխանությունները ժամանակին հրաման են արձակել ափամերձ քաղաքների ավելի քան 200 000 մարդկանց տարհանման մասին։ Փակված են գործարաններ, դպրոցներ, խանութներ, ձեռնարկություններ։ Դադարեցվել է նաև ճեպընթացների երթևեկությունը, չեղարկվել է մոտ 600 ավիաչվերթ։
Նշվում է, որ կառավարությունը հատուկ նիստ է գումարել` հրահանգելով անել հնարավոր ամեն բան` բնակչությանը տարերային աղետից պաշտպանելու համար: