ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա կրկնայցերը հանրապետության սննդի շղթայի արդեն դիտարկված կազմակերպություններում արձանագրել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ամենատարբեր խախտումներ:
Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների խստացված ստուգայցերը մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերել են հիմնականում գրանցամատյանների լրացման շեղումներ և թերացումներ, պատահել են նաև դիմակը ոչ պատշաճ կրելու և համապատասխան վայրերում օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամաններ չունենալու դեպքեր:
ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն խախտումներ թույլ տված կազմակերպությունների վերաբերյալ:
Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները հորդորել են չթուլացնել զգոնությունը, տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ մտայնությունը, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, արդարացում չունի. անակնկալ կրկնայցեր լինելու են պարբերաբար: