Արձանները, քանդակներն ու հուշարձանների պատվանդանները մաքրվում են փոշուց, բնական և եղանակային պայմաններից առաջացած կեղտից, տերևներից, թռչնաղբից: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:
«Մաքրման մեթոդը և նյութերի ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով հուշարձանի նյութի առանձնահատկությունները»,- ասվում է լուսանկարներին կից արված գրառման մեջ: