Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր հանդիպել է Յորետ դել Մարի քաղաքապետ Ջաումա Դուլսատ ի Ռոդրիգեսի հետ, որից հետո վերջինիս ուղեկցությամբ հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելել է այն հրապարակը, որտեղ 2019-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Յորետ դել Մարի այս հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ առաջիկայում տեղադրվելու է նաև հայկական խաչքար: