Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել է Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրի Էստոնիայի դեմ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը:
«Ազգային հավաքականն ուրախ և մարտական տրամադրությամբ անցկացրեց նախախաղային մարզումը»,- գրված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդգար Բաբայանը վատ ինքնազգացողության պատճառով չի մասնակցի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը: