Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը, որն իրականացվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշման շրջանակներում:
«Քաղաքացիական պաշտպանության գնահատումն ընթանալու է 8 ուղղությունում՝
ՔՊ կազմավորումների պատրաստվածություն.
բժշկական պաշտպանություն.
ճառագայթային և քիմիական պաշտպանություն.
քաղաքացիական պաշտպանության պատրաստության բերման միջոցառումների կատարում.
կառավարման, կապի և ազդարարման համակարգեր.
ինժեներական պաշտպանություն.
քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում.
տարհանման միջոցների կազմակերպում:
Նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումներ անցկացնել Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի 7 համայնքապետարանում, առողջապահական 4 հաստատությունում և հացի 2 գործարանում:
Գնահատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ընդհանուր վարժանքով:
Ամփոփելով անդրանիկ նիստի աշխատանքները՝ հույս հայտնեցի, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ կբացահայտվեն այն բացթողումներն ու թերությունները, առաջնահերթ անելիքները և կուտակված խնդիրները, որոնք կարձանագրվեն քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում, որոնց հիման վրա էլ կկազմվի ու կհաստատվի թերությունների վերացման և աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման պլան-ժամանակացույցը»,- հայտնել է նա: