Բելառուսի բողոքի ցույցերի առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել կամ առևանգվել է քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից: Այդ մասին հայտնում է tut.by-ը: Ըստ թերթի՝ քաղաքացիական հագուստով մարդիկ Համակարգող խորհրդի անդամին նստեցրել են «կապ» նշանով միկրոավտոբուսի մեջ ու տարել անհայտ ուղղությամբ:
Համակարգող խորհուրդը հաստատել է, որ Կոլեսնիկովան այդ ժամանակ գործով միայնակ գնացել էր քաղաքի կենտրոն: Խզվել է նաև կապը խորհրդի մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի հետ: Փաստաբանները որոնում են ակտիվիստներին: Նրանք մտադիր են հանրապետության անվտանգության ծառայությանն ու քննչական կոմիտեին տեղեկացնել պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության Մինսկի բաժանմունքը հայտնել է, որ տեղեկություններ չունեն Կոլեսնիկովայի և մյուս ընդդիմադիրների ձերբակալման մասին: