ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմկոմիտեն որոշել է միջոցառումն անցկացնել եկող մրցաշրջանում։ Այն պետք է տեղի ունենար այս տարի Կազանում, բայց քանիցս հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կազմակերպիչները մարզական ֆեդերացիաների և ՌԴ սպորտի նախարարության հետ քննարկում են ժամկետները։
Քանի որ 2021 թ․ օլիմպիական տարի է, ուստի, ամենայն հավանականությամբ, խաղերը տեղի կունենան «Տոկիո-2020»-ից առաջ կամ հետո։